Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին: Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիիրան.քոմ» կայքը: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի ԱԳՆ փոխնախարար սեյյեդ Աբբաս Արաղչին Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին է ներկայացրել իրանական կողմի բողոքի նոտան՝ կապված կրոնական սրբությունների հանդեպ Ադրբեջանում ցուցաբերված վիրավորական վերաբերմունքի հետ: Նկատենք, որ իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունը հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող կուսակցության (Ենի Ադրբեջան) ենթակայությամբ գործող որոշ շրջանակներ, ինչպես նաև, անջատողական և ազգայնական որոշ խմբեր օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանության շենքի առջև կազմակերպած ցույցի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ են հնչեցրել և նույն բովանդակությամբ պաստառներ պարզել: Հավելենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին նախօրեին վերոնշյալ միջադեպի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով վերադարձել էր Իրան: Wednesday, May 23, 2012
Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին
Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին: Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիիրան.քոմ» կայքը: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի ԱԳՆ փոխնախարար սեյյեդ Աբբաս Արաղչին Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին է ներկայացրել իրանական կողմի բողոքի նոտան՝ կապված կրոնական սրբությունների հանդեպ Ադրբեջանում ցուցաբերված վիրավորական վերաբերմունքի հետ: Նկատենք, որ իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունը հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող կուսակցության (Ենի Ադրբեջան) ենթակայությամբ գործող որոշ շրջանակներ, ինչպես նաև, անջատողական և ազգայնական որոշ խմբեր օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանության շենքի առջև կազմակերպած ցույցի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ են հնչեցրել և նույն բովանդակությամբ պաստառներ պարզել: Հավելենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին նախօրեին վերոնշյալ միջադեպի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով վերադարձել էր Իրան:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment