Tert.am. 22-5-2012- Թուրքիան ու Ադրբեջանը կարող են ֆուտբոլի 2026թ.-ի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համատեղ հայտ ներկայացնել FIFA: Այս մասին, 1news.az-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը: «Մեր երկիրը ձգտում է հյուրընկալել 2026թ.-ին անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մենք դա կարող ենք անել Թուրքիայի հետ համատեղ, ինչո՞ւ ոչ»,- ասել է նախարարը: Ռահիմովը հայտնել է, որ 2022թ.-ին աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունքը տրվել է Կատարին, սակայն 2026-ի առաջնության ճակատագիրը դեռ անհայտ է: «Լավ կլիներ, եթե այդ հնարավորությունը մեզ տրվեր»,- ասել է նա: Նա հիշեցրել է, որ Բաքուն 2020թ.-ի Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ է ներկայացրել: «Առջևում 8 տարի կա, և մենք հուսով ենք 6-7 տարում պատրաստվել Օլիմպիական խաղերին: Այժմ մեր ողջ ուշադրությունը կենտրոնացած է դրա վրա»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան: Wednesday, May 23, 2012
Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են հյուրընկալել ֆուտբոլի 2026թ.-ի աշխարհի առաջնությունը
Tert.am. 22-5-2012- Թուրքիան ու Ադրբեջանը կարող են ֆուտբոլի 2026թ.-ի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համատեղ հայտ ներկայացնել FIFA: Այս մասին, 1news.az-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը: «Մեր երկիրը ձգտում է հյուրընկալել 2026թ.-ին անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մենք դա կարող ենք անել Թուրքիայի հետ համատեղ, ինչո՞ւ ոչ»,- ասել է նախարարը: Ռահիմովը հայտնել է, որ 2022թ.-ին աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունքը տրվել է Կատարին, սակայն 2026-ի առաջնության ճակատագիրը դեռ անհայտ է: «Լավ կլիներ, եթե այդ հնարավորությունը մեզ տրվեր»,- ասել է նա: Նա հիշեցրել է, որ Բաքուն 2020թ.-ի Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ է ներկայացրել: «Առջևում 8 տարի կա, և մենք հուսով ենք 6-7 տարում պատրաստվել Օլիմպիական խաղերին: Այժմ մեր ողջ ուշադրությունը կենտրոնացած է դրա վրա»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment