Wednesday, June 6, 2012

Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածությունը կքննարկվի հունիսի 13-ին

Tert.am. 5-6-2012- Հունիսի 13-ին ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումներ տեղի կունենան Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարին նշանակելու հարցով, հաղորդում է Turan-ը: Եթե Կոմիտեն հաստատի թեկնածուին, քննարկումներ կսկսի Սենատը: Ըստ գործակալության՝ առայժմ ոչ ոք կոմիտեում դեմ չէ Մորնինգսթարի թեկնածությանը: Հաղորդվում է նաև, որ «Կալիֆորնիա նահանգում հայկական սփյուռքի առաջնորդներից մեկը լրատվական գործակալությանն ասել է, թե «ԱՄՆ-ի հայ համայնքի գնահատականները կախված կլինեն սենատորների հարցերին Ռիչարդ Մորնինգսթարի տված պատասխաններից»: Մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ի նախագահը Ադրբեջանում ամերիկյան դեսպանի պաշտոնի համար թեկնածու էր առաջարկել Եվրասիական տարածաշրջանում էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ի դեսպանորդ Մորնինգսթարին: Այս պաշտոնը թափուր է հունվարից՝ այն բանից հետո, երբ հայկական լոբբին Սենատում արգելափակեց Մեթյու Բրայզայի թեկնածության հաստատումը:

No comments: