Saturday, June 9, 2012

Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամներին տուգանեցին 50 հազարական դրամով

News.am. 8-6-2012- Այսօր` հունիսի 8-ին, վարչական դատարում կայացվել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, Մաշտոցի պուրակի ապամոնտաժման առաջին բրիգադի անդամ Մանվել Սարգսյանի, ապամոնտաժման բրիգադի անդամներ Կարեն Շիկոնյանի եւ Կարո Եղնուկյանի գործով դատավճիռը` ապամոնտաժման ժամանակ ոստիկաններին չենթարկվելու եւ արգելափակոցները շրջանցելու մեղադրանքով: Դատավոր Աղասի Դարբինյանը որոշել է բավարարել ոստիկանության հայցը եւ Մանվել Սարգսյանին ու Կարեն Շիկոնյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով ենթարկել վարչական պատասխանատվության՝ 50 հազար դրամի չափով: Նշենք, որ դատարանում էին Մաշտոցի պուրակի բազմաթիվ ակտիվիստներ, որոնք պահանջում էին ավելի մեծ դահլիճ տրամադրել: Դատավճռից հետո բնապահպան ակտիվիստները հենց դատարանի շենքում սկսել են փող հավաքել տուգանքը վճարելու համար: Նրանք գումար տալու առաջարկով դիմել են նաեւ ոստիկաններին, սակայն մերժվել են:

No comments: