Saturday, June 9, 2012

ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը չկարողացան բանակցություններում առաջընթացի հասնել

Tert.am. 8-6-2012- Ատոմալին էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) և Իրանն այսօր չեն կարողացել ավարտել Իրանի միջուկային ծրագրի և ենթադրվող ռազմական ոլորտի ուսումնասիրությունների հետ կապված հարցերի պարզաբանման համար համագործակցության շուրջ աշխատանքը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի երաշխիքների մասով տեղակալ Հերման Նակարտսի խոսքով, բանակցություններն անորոշ ժամանակով հետաձգած են: Նա նշել է, որ ինքը հիասթափված է իրանական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպման ելքից:

No comments: