Wednesday, June 6, 2012

Թուրքիան կրճատել է Իրանից նավթի ներկրման ծավալները

«Լրագիր» 5-6-2012- Թուրքիան մայիսին զգալիորեն կրճատել է Իրանից նավթի ներկրումը: Թուրքիան գնումների ծավալը նվազեցնելու է նաև հունիսին, որպեսզի խուսափի ԱՄՆ պատժամիջոցներից: Այս մասին հայտնում է Ռոյթերը` հղում կատարելով Թուրքիայի՝ նավթի մշակմամբ զբաղվող միակ Tupras ընկերությունում անանուն աղբյուրին: Մարտի վերջին Tupras-ում հայտարարեցին, որ մտադիր են Թեհրանից հումքի գնումները կրճատել 20 տոկոսով, սակայն ապրիլին գնումների ծավալը նույնն էր: Անկարան իրանական նավթի հինգերորդ խոշոր ներկրողն է: Մարտին ընկերությունը օրական գնել է 270 հազար բարել նավթ, ապրիլին 249 հազար բարել: Ըստ Ռոյթերի աղբյուրի` մայիսին նավթի ներկրման ծավալը կազմելու է 142 հազար բարել օրական, իսկ հունիսին մնալու է նույնը:

No comments: