Wednesday, June 6, 2012

Պատրիկ Դեւեջյան. Թուրքիան կհետեւի ընտրություններում Վալերի Բուայեի արդյունքներին

News.am. 6-6-2012- Ֆրանսիայի Օ դը Սենի գերագույն խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանն այցելել է Մարսել` խորհրդարանական ընտրություններում աջակցելու համար «Միություն հանուն ժողովրդական շարժման» թեկնածու Վալերի Բուայեին, տեղեկացնում է ֆրանսիական «La Provence» պարբերականը: Ծաղիկների խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին, այնուհետեւ հանդիպում նախընտրական արշավի շրջանակում` «Ձիթապտղի վաճառականի որդին» ֆիլմի ցուցադրությամբ, որտեղ եւս շոշափովում է Հայոց ցեղասպանության թեման. Բուայեն այսպիսով իր տարերքի մեջ էր: Մարսելի Բուշ դյու Ռոն օկրուգից պատգամավոր առաջադրված Բուայեն, ով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն էր, մտադիր է շարունակել իր պայքարը: «Ես խոստանում եմ չթուլացնել պայքարը: Մենք եւս մեկ անգամ կպահանջենք, որ այդ հարցը նորից ներկայացվի խորհրդարանում»,-լեփ լեցուն դահլիճի առջեւ հայտարարել է նա: Խոստումն ընդունվել է ծափողջյուններով: Պատրիկ Դեւեջյանը հայտարասրել է, թե եկել է աջակցելու Բուայեին նրա համար, որ «Բուայեի նկատմամբ երախտագիտություն պետք է ցուցաբերել: Մյուսը այն պատճառով, որ իմ հարազատներն առաջին անգամ ոտքը ֆրանսիական հողի վրա են դրել Մարսելում: Եվ ես համոզված եմ, որ հենց այս քաղաքում են գտնվում Հայոց ցեղասպանության ճանաչման արմատները»: Պատրիկ Դեւեջյանը նաեւ ավելացրել է. «Հավատացեք ինձ. Թուրքիան հետեւելու է ընտրությունների արդյունքներին այս օկրուգում: Եթե Բուայեն չընտրվի, Թուրքիան երջանիկ կլինի»:

No comments: