Wednesday, June 6, 2012

Թուրքիան նոյեմբերին կսկսի իսրայելցի հատուկջոկատայինների դեմ դատը

HayNews.am. 5-6-2012- Դեպ Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող Ազատության նավատորմի կազմում գտնվող «Մավի Մարարա» նավի վրա իսրայելցի հատուկջոկատայինների իրականացրած գործողության գործով առաջին դատալսումը կայանալու է նոյեմբերի 6-ին: Գործը քննելու է Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող դատարանը: Թուրքական կողմի կազմած մեղադրականով Իսրայելի զինված ուժերի հրամանատարներից մի քանիսին և գործողության մասնակցած զինվորականների համար երկարաժամկետ ազատազրկումներ են պահանջվում: Մեծ թվով հայցվորների պատճառով առաջին դատական նիստը տևելու է երեք օր: Թուրքական դատախազությունն արդեն ուղարկել է մեղադրյալների վերաբերյալ ծանուցումներն իսրայելական կողմին: Նշենք, որ մեղարդականով պատիժ է պահանջվում Ազատության նավատորմի դեպքերի ժամանակ 9 թուրքերի սպանության և 60 մարդու վիրավորելու համար:

No comments: