Wednesday, June 6, 2012

ԵՄ-ն անտեսել է երկխոսության կոչը ՌԴ-ում կայանալիք հանդիպումից առաջ. Իրան

1in.am. 5-6-2012- Իրանի իշխանությունները պնդում են, որ Եվրամիությունը երկու անգամ անտեսել է Մոսկվայում «Վեցնյակի» հետ հանդիպումից առաջ նախնական բանակցություններ անցկացնելու Թեհրանի կոչերը: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը` հիմնվելով Իրանի պետական հեռուստատեսության տեղեկատվության վրա: Ինչպես ասվել է հեռուստաալիքի ռեպորտաժում, Իրանի ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին մայիսի վեջին և հունիսի 4-ին երկու նամակ է հղել Հելգե Շմիդտին, ով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի տեղակալն է: Բաղերին Եվրամիությանն առաջարկել է մշակել բանակցությունների օրակարգ, որը նախատեսվում է անցկացնել հունիսի 18-19-ը՝ Մոսկվայում:

No comments: