Panorama.am. 26-6-2012- Տիկնոջ հետ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը քիչ առաջ այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղեկպսակ դրեց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած եղեռնի անմեղ զոհերի հուշարձանի մոտ: Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հետ Ծիծեռնակաբերդում էին Ավստրիայի առաջին տիկին Մարգիթ Ֆիշերը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ավստրիայի նախագահն ու պատվիրակության ներկայացուցիչնրը ծաղիկներ դրեցին նաև Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, այնուհետև Հ. Ֆիշերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանում և ծանոթացավ Եղեռնի մասին պատմող նյութերին: Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Wednesday, June 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment