ԵԱՀԿ Մինսկի խումբը ի վիճակի չէ ուղղել հակամարտող կողմերին դեպի խաղաղություն: Անդրադառնալով ԼՂ
հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին` այսօր կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանական «Հանրապետական այընտրանքը» շարժման ղեկավար Իլգար Մամեդովը: «Կարգավորման գործընթացին իրենց վերաբերմունքը միջնորդները շաղկապել են զորքերի շփման գծում առկա իրավիճակի հետ: Այս քայլով նրանք, ըստ էության, ընդունել են հակամարտող կողմերին՝ դեպի խաղաղությունը ուղղելու գործում իրենց անզորությունը: Գործընթացի ամենակարևոր գործոն դարձնելով առկա ռազմական իրականությունը՝ միջնորդները կողմերին դրդում են այդ իրականության փոփոխության համար քայլեր ձեռնարկել: Եթե Միացյալ Նահանգները և մասամբ նաև Ֆրանսիան շահագրգռված են ցանկացած պայմաններում հիմնահարցի լուծման մեջ, ապա Ռուսաստանը ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո նույնպես ապահովի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում»,- նշել է Իլգար Մամեդովը:


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment