Friday, June 8, 2012

Վիտալի Բալասանյան. ՀՅԴ որոշումն ընդունվել է Հրանտ Մարգարյանի ազդեցության տակ

Panorama.am. 7-6-2012- ԼՂՀ նախագահի թեկնածու, պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը ՀՅԴ–ի` առաջիկա ընտրություններում գործող նախագահ Բակո Սահակյանին սատարելու մասին հայտարարությունը համարում է ոչ կոռեկտ, նաև վստահություն հայտնում, որ որոշումն ընդունվել է Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ազդեցության տակ: Ֆեյսբուքյան իր էջում, պատախանելով օգտատերերից մեկի հարցին, նախագահի թեկնածուն գրել է. «Ես սկսել եմ համագործակցել ՀՅԴ հետ 2005թ., երբ ՀՅԴ-Շարժում-88 դաշինքի կազմում մասնակցել եմ խորհրդարանական ընտրությունների և հանդիսացել եմ խորհրդարանական համանուն խմբի անդամ: 2010թ. առ այսօր հանդիսանում եմ «Դաշնակցություն» խմբակցության անդամ: Իմ գործունեության ժամանակշրջանում գործել եմ ըստ խմբակցության կանոնակարգի և նպաստել են կյանքի եմ կոչել նշված կուսակցությունների ծրագրերը: Մինչ այսօր ունեցել ենք բնականոն փոխհարաբերություններ, ես միշտ զգացել եմ Դաշնակցության անդամների և համակիրների հարգանքն իմ նկատմամբ: Լինելով անկուսակցական, բայց խմբակցության անդամ` ես իմ բարոյական պարտքն եմ համարել նախագահական ընտրություններում առաջդրվելու մտադրության մասին տեղեկացնել խմբակցության ղեկավարին և անդամներին: Ինքնառաջադրումից հետո ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների և ներկայացուցչի հրավերով հանդիպել եմ իրենց հետ, եղել են տարբեր հարցադրումներ, դրանից հետո ԿԿ ժամանակ է խնդրել` ինձ պաշտպանելու հարցը օրակարգ մտցնելու և քննարկելու համար: Որոշ ժամանակ անց ԿԿ կողմից հրավիրվել եմ գրասենյակ և ինձ տեղյակ են պահել, որ կա կայացրած որոշում` չստարել որևիցե թեկնածուի և կուսակցության անդամներին կոչ են անել ազատ ընտրության: ԿԿ վերջին որոշման մասին տեղեկացել եմ ԶԼՄ-ներից, ԿԿ այս քայլը համարում եմ ոչ կոռեկտ: Վստահ եմ, որ այս որոշումը չի արտացոլում Դաշնակցության անդամների մոտեցումները և ընդունվել է ԿԿ մի խումբ անդամների և Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ազդեցության տակ: Գտնում եմ, որ ընդունված որոշումը ոչինչ չունի Դաշնակցության գաղափարախոսության և դավանած արժեքների հետ և Դաշնակցության անդամների և համակիրների մեծամասնությունը չի կիսում այս որոշումը»: Նշենք, որ Արցախի նախագահական ընտրությունները տեղի կունենա հուլիսի 19-ին: Ըստ կանախտեսումների, հիմնական մրացկցությունն ընթանանում է Վ. Բալասանյանի ու Բ. Սահակյանի միջև: Արցախի նախագահի ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջդրել նաև Հայաստանի պետական գյուղատնտեսական ակադեմիայի Ստեփանակերտի մասնաճյուղի գիտակրթական բաժնի հարցերով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը նաև անկուսակցական ու գործազուրկ 65-ամյա Վալերի Խաչատրյանը:

No comments: