Tert.am. 1-6-2012- Եվրոպական միության նախագահ Հերման Վան Ռոմպեյը հուլիսի 5-ին կայցելի Ադրբեջան. տեղեկացնում է ադրբեջանական Trend-ը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիան, նշելով, որ Ռոմպեյի` Բաքու կատարելիք առաջին այցի ընթացքում կքննարկվեն ինչպես ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարուզոն և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն արդեն հայտարարել են, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին` Մինսկի խմբի շրջանակներում»,-ասել է Կոբիան: Նա հույս է հայտնել, որ Ռոմպեյը նույնպես այդ գործընթացին իր աջակցությունը կհայտնի: Հերման Վան Ռոմպեյի այցը տարածաշրջան չի սահմանափակվելու Ադրբեջանով: Արդեն հայտնի է, որ այցի շրջանակներում ԵՄ բարձաստիճան պաշտոնյան կլինի նաև Հայաստանում: Saturday, June 2, 2012
ԵՄ նախագահը Ադրբեջանում կքննարկի ԼՂ հակամարտությունը
Tert.am. 1-6-2012- Եվրոպական միության նախագահ Հերման Վան Ռոմպեյը հուլիսի 5-ին կայցելի Ադրբեջան. տեղեկացնում է ադրբեջանական Trend-ը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիան, նշելով, որ Ռոմպեյի` Բաքու կատարելիք առաջին այցի ընթացքում կքննարկվեն ինչպես ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարուզոն և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն արդեն հայտարարել են, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին` Մինսկի խմբի շրջանակներում»,-ասել է Կոբիան: Նա հույս է հայտնել, որ Ռոմպեյը նույնպես այդ գործընթացին իր աջակցությունը կհայտնի: Հերման Վան Ռոմպեյի այցը տարածաշրջան չի սահմանափակվելու Ադրբեջանով: Արդեն հայտնի է, որ այցի շրջանակներում ԵՄ բարձաստիճան պաշտոնյան կլինի նաև Հայաստանում:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment