Nes.am.26-6-2012- Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ ամրությունը, որով Ավստրիան աջակցում է մեր մղմանը լուծել տարածաշրջանային հակամարտությունները խաղաղ ճանապարհով: Այդ մասին, այսօր` հունիսի 26-ին, Ավստրիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի խոսքով, հանդիպման ընթացքում նա ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլը, հայկական կողմի մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանում խնդիրների եւ իրավիճակի մասին: Հանդիպման ընթացքում նախագահները նաեւ քննարկել են իրականացվող եւ իրականացմանը նախապատրաստվող էներգետիկ նախագծերը: «Կարծում եմ, որ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որի համաձայն նրանք պետք է խթանան, այլ ոչ թե խանգարեն տարածաշրջանային հավասարակշռությանը: Ոչ մի դեպքում էներգետիկ նախագծերը չպետք է դառնան նոր պատերազմների ֆինանսավորման աղբյուր մեր` առանց այդ էլ փխրուն տարածաշրջանում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, կողմերը նաեւ համակարծիք են, որ շրջափակումը եւ փակ սահմանները բոլորովին համահունչ չեն 21-րդ դարի Եվրոպայի տրամաբանությանն եւ ոգուն: Tuesday, June 26, 2012
Սերժ Սարգսյան. Էներգետիկ նախագծերը չպետք է դառնան նոր պատերազմի ֆինանսավորման աղբյուր
Nes.am.26-6-2012- Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ ամրությունը, որով Ավստրիան աջակցում է մեր մղմանը լուծել տարածաշրջանային հակամարտությունները խաղաղ ճանապարհով: Այդ մասին, այսօր` հունիսի 26-ին, Ավստրիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի խոսքով, հանդիպման ընթացքում նա ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլը, հայկական կողմի մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանում խնդիրների եւ իրավիճակի մասին: Հանդիպման ընթացքում նախագահները նաեւ քննարկել են իրականացվող եւ իրականացմանը նախապատրաստվող էներգետիկ նախագծերը: «Կարծում եմ, որ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որի համաձայն նրանք պետք է խթանան, այլ ոչ թե խանգարեն տարածաշրջանային հավասարակշռությանը: Ոչ մի դեպքում էներգետիկ նախագծերը չպետք է դառնան նոր պատերազմների ֆինանսավորման աղբյուր մեր` առանց այդ էլ փխրուն տարածաշրջանում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, կողմերը նաեւ համակարծիք են, որ շրջափակումը եւ փակ սահմանները բոլորովին համահունչ չեն 21-րդ դարի Եվրոպայի տրամաբանությանն եւ ոգուն:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment