Wednesday, June 27, 2012

«Երկիր». Բժիշկներն ուրախ-ուրախ իրենց տոնն են նշել «Հարսնաքարում»

«Երկիրը» գրում է, որ մոտ մեկ շաբաթ առաջ` հունիսի 21-ին, բուժաշխատողները տոնում էին իրենց մասնագիտական օրը: «Իսկ օրն, ինչպես պարզեցինք, բուժաշխատողները վերածել են իսկակական տոնի: Մեր տեղեկություններով` այդ օրը «Առողջապահության աշխատողների արհմիության»` ֆիլհարմոնիայի դահլիճում կազմակերպած համերգից հետո բուժաշխատողները գնացել են «Հարսնաքար» ու մի լավ քեֆ արել: Այն նույն «Հարսնաքար»-ում, ուր հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկվեցին երեք ռազմական բժիշկներ, որոնցից մեկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ասում են` առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը քեֆից տեղյակ չի եղել եւ չի մասնակցել, իսկ երբ իմացել է` բարկացել է կազմակերպիչների վրա»:

No comments: