Thursday, June 7, 2012

ԼՂՀ նախագահ. Ադրբեջանի սադրանքերը ուղղված են միջնորդ երկրների ջանքերի թուլացմանը

News.am. 6-6-2012- Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հունիսի 6- ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը Ադրբեջանի կողմից վերջերս զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները որակել է որպես սադրիչ գործողություններ` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը եւ միջնորդ երկրների ջանքերի թուլացմանը, եւ այս համատեքստում անհրաժեշտ համարել համապատասխան միջոցների ձեռնարկումը նման պահվածքը չեզոքացնելու համար:

No comments: