Thursday, June 7, 2012

Արցախի օդանավակայանն ամբողջովին պատրաստ է

Եթե “Զվարթնոց” օդանավակայանը համաձայնի զեղչեր կիրառել, ապա Երևան-Ստեփանակերտ ինքնաթիռի երկկողմանի տոմսի արժեքը կկազմի շուրջ 30 հազար դրամ: Իսկ եթե զեղչեր չկիրառվեն, տոմսի արժեքը կհասնի 40 հազար դրամի: Այս մասին Lragir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը` տեղեկացնելով, որ ինքնաթիռի տոմսի արժեքի ուղղությամբ բանակցություններ են վարվում “Զվարթնոց” օդանավակայանի հետ: Արցախի քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հույս ունի, որ արդեն այս տարվա հուլիսից կսկսվեն Ստեփանակերտ-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները: “Արցախի օդանավակայանն ամբողջովին պատրաստ է, բոլոր աշխատակիցները վերապատրաստում են անցնում, այս ամսվա 15-20 կողմերն արդեն աշխատակիցների հավաստագրերի ստացման գործընթացը կլինի: Դրանից հետո օդանավակայանը պետք է ճանաչվի սերտիֆիկացված և դասվի նորմալ օդանավակայանների շարքը”,- ասաց Ադբաշյանը: Նշենք, որ թռիչքներն սպասարկող օդանավը դեռևս չի բերվել Հայաստան: Դմիտրի Ադբաշյանի տեղեկացմամբ` այն դեռ տեխզննում է անցնում Եվրոպայում:

No comments: