HayNews.am. 27-6-2012- Թուրքական մամուլը փորձում է Հայաստանի վրա բարդել Անիի ավերակների
քայքայման և ոչնչացման գործընթացը: Թուրքական «Աքշամ» պարբերականում տեղ գտած հոդվածում նշվում է, թե իբր Հայաստանի քարահանքերի պայթեցումները վնասում են Անին, սակայն այժմ միջազգային կազմակերպությունների միջամտությամբ հաջողվել է «փրկել քաղաքը»: «Թուրքիայի և Հայաստանի միջև «դինամիտային ճգնաժամը» լուծված է: Հայաստանում` Անիից ոչ շատ հեռու գտնվող քարահանքերում, պայթյունները դադարեցվել են: Այս ամենն արդյունք է Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի աշխատանքների»,-գրում է «Աքշամը»: Թուրքական թերթը պնդում է, թե Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին է դիմել Թուրքիայի մշակույթի նախարարությունը և խնդրանքի հիման վրա Հայաստանի հետ բանակցություններ են տեղի ունեցել, ինչն ավարտվել է հաջողությամբ: Իհարկե, թուրքական սովորույթներին համաձայն, հոդվածի հեղինակը միայն վերջում իմիջիայլոց նշում է, թե «Անին եղել է հայ տիրակալների մայրաքաղաքը 961-1045 թվականներին»:


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment