Friday, June 8, 2012

Թուրքիան ժամակավորապես կխզի հարաբերությունները ԵՄ-ի հետ

Tert.am. 8-6-2012- Թուրքիան կխզի հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ Կիպրոսի Հանրապետության ԵՄ նախագահության ժամանակահատվածում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և ԵՄ-ի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Մամլո ասուլիսը կայացել է «Թուրքիա-ԵՄ քաղաքական երկխոսություն» նիստի շրջանակում: «Հարավային Կիպրոսի նախագահության վերաբերյալ մեր դիրքորոշքումը պարզ է: Կիպրոսյան նախագահության ժամանակահատվածում Թուրքիայի ոչ մի գերատեսչություն չի համագործակցելու ԵՄ-ի հետ: Սակայն մեր (Էշթոնի և Ֆյուլեի հետ- Tert.am) հարաբերությունները կշարունակվեն», - նշել է Դավութօղլուն:

No comments: