Friday, June 8, 2012

Այսօր մեկնարկում են Իրան-ԱԷՄԳ բանակցությունները

1in.am. 8-6-2012- Վիեննայում այսօր մեկնարկում են Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև բանակցությունները։ Սպասվում է, որ քննարկման հիմնական թեման է լինելու միջազգային դիտորդների մուտքի թույլատրման տրամադրումը իրանական միջուկային օբյեկտներ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մինչև բանակցությունների սկիզբը` կողմերը հայտարարել են, որ նման պայմանագիր առաջիկայում կկնքվի, սակայն կան որոշ կետեր, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել։ Այդուհանդերձ, արևմտյան շատ դիվանագետներ չեն ակնկալում լուրջ առաջընթաց։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանը հունիսի 18-19-ին Մոսկվայում կայանալիք «Վեցյակ»-ի հետ բանակցություններում պետք է կոնկրետ քայլերի գնա և համաձայնի ուրանի հարստացման հարցում սահմանափակվել 20 տոկոսով։

No comments: