Tert.am. 27-6-2012- Նպատակն արդարացնում է միջոցները: Դատավորներն առաջնորդվում են իրենց այսրոպեական շահերով և քաղաքական պատվերով, իսկ թե հետո ի՞նչ կկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), նրանց բացարձակապես չի հետաքրքրում: Փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Հովիկ Արսենյանն ու իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը նույն կարծիքը հայտնեցին այն մասին, թե ինչու ողջ դատաքննության ընթացքում փաստաբանները հայտարարում են, որ ապօրինություններ են թույլ տրվում, հավաստիացնում են, որ կդիմեն Ստրասբուրգ, սակայն միևնույն է՝ կայանում է այն «արդարադատությունը», որը կայանում է: «Դատավորների մեծամասնությանը բացարձակապես չի հետաքրքրում, թե ՀՀ պետբյուջեից գումարներ կփոխհատուցվե՞ն, թե ոչ: Իրենց գործելաոճն է դա փաստում»,-ասաց Վահե Գրիգորյանը, ով նեղ մասնագիտական շրջանում համարվում է որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմող մասնագիտացված փաստաբան: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ Հայաստանի դեմ միանգամից երկու վճիռ է կայացրել, որով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է որպես փոխհատուցում ընդհանուր առմամբ 12.500 եվրո գումար վճարել ՀՀ երկու քաղաքացու։ Դրանցից մեկը նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Մալխասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին է։ Եվրադատարանն արձանագրել է, որ Վարդան Մալխասյանը, 2006-ի դեկտեմբերի 9-ից մինչև նրա վերաբերյալ դատավճիռ կայացնելը` շուրջ 8 ամիս, կալանքի տակ պահվել է Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի խախտմամբ: Եվրադատարանը վճռել է, որ Վարդան Մալխասյանի իրավունքների խախտման համար, որպես փոխհատուցում, ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 4 հազար 500 եվրո: Վահե Գրիգորյանը հիշեցրեց, որ , ի վերջո, այս փոխհատուցումները «գնում են կենսաթոշակառուների հաշվին, կատարվում են սովորական աշխատողներից պահած հարկերի հաշվին»: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ նկատեց, որ ՀՀ դատարանները իրենց վճիռները կայացնելիս առաջնորդվում են ոչ թե Եվրոպական կոնվենցիաներով, միջազգային նորմերով, այլ իրենց առօրեական շահերով՝«աչքերները փակ կայացնում են իրենց վճիռները, կազմակերպում են իրենց աշխատանքի ոճն ու առօրյան՝ փայլուն գիտենալով, որ խախտում են մարդու իրավունքները, հստակ գիտենալով, որ Հայաստանի դեմ կայացնելու է վճիռներ՝ ի հաշիվ պետբյուջե փող վճարողների»: Իսկ հարցը, թե ի՞նչ խնդիրներ կունենա Հայաստանը միջազգային կառույցներում, ըստ իրավապաշտպանի, նրանց կհետաքրքրի միայն այդ դեպքում, եթե այդ գումարները նրանցից գանձվեին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մյուս վճիռը վերաբերում է 2006-ին սկսված և 2007-ի տարեվերջին իր հանգուցալուծումը գտած դատական գործի, որի հիման վրա ՀՀ կառավարությունը պարտավոր է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանին վճարել 8 հազար եվրո փոխհատուցում: Սպանության փորձի և ավազակային հարձակման մեղադրանքով նա մեկ տարի երկու ամիս պահվել է կալանքի տակ, հետո` արդարացվել: Եվրադատարանը վճռել է, որ Փիրուզյանը նույնպես կալանքի տակ է պահվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Ի պատասխան հարցին, թե այնուամենայնիվ, սա անհանգստացնող չէ՞ ՀՀ իշխանությունների համար, նույն գնահատականները հնչեցրած Վարդան Հարությունյանն ասաց. «Ձեզ ինչո՞ւ է թվում, որ նման մտահոգություն ունեն: Մենք զուտ բարոյական նորմերից ելնելով, մտահոգ կամ պետական մտածողությունից ելնելով ենք նման բան տրամաբանում: Այս վերջին ընտրությունների ժամանակ էլ ասացին՝ ինչքան միլիոններ է ծախսվել: Այսինքն՝ նպատակն արդարացնում է միջոցները միայն թե իշխանության մնան: Եվ այդպես էլ անում են»: Վահե Գրիգորյանի ամփոփմամբ՝ մեծ հաշվով ՄԻԵԴ–ի վճիռները անհանգստացնող են, բայց առաջնային չեն, քանի որ դրանք հետևանք են: Իսկ ՄԻԵԴ–ն էլ, ըստ Գրիգորյանի, ֆակուլտատիվ միջոց է: Հիմնական արդարադատությունը պետք է կայացվի Հայաստանում, քանի որ Ստրասբուրգ հազվագյուտ գործեր են հասնում: «Ե՛վ դատավորների, և՛ գործադիր իշխանության իրավախախտումների ամբողջ հաշվարկն էլ այն է, որ մարդիկ չեն կարողանալու հասնել Եվրադատարան: Վերցրե՛ք Բուզանդը, հազարավոր ընտանիքների վտարեցին, ունեցվածքը վերցրեցին, թալանեցին,և նրանցից տասնյակն է կարողացել հասնել»,- ասաց Վահե Գրիգորյանը: Փաստաբանը հիշեցրեց, որ մարդու ոչ բոլոր իրավունքներն են, որ հնարավոր է լիարժեք վերականգնել գումարային փոխհատուցմամբ: Իբրև օրինակ նա բերեց հենց Վարդան Մալխասյանի դեպքը: «Մոտ կես տարի ապօրինի պահելու համար այդ գումարն ի՞նչ փոխհատուցում կարող է լինել,ստեղ խնդիրը չափը չէ։ Ընդունենք, թե փոխհատուցումն ավել էր։ Ո՞նց էր վերականգնվելու նրա իրավունքը»,- ասաց Վահե Գրիգորյանը: Վերլուծությունները, թե որքան են թվային արտահայտությամբ ընդդեմ Հայաստանի հայցերը, որքան գումարի և ինչ հիմնական ընդհանրություններ ունեն, Վահե Գրիգորյանն առաջիկայում կամփոփի և կներկայացնի: Այս պահի դրությամբ միայն ասաց, որ սկսած 2005 թվականից ՀՀ-ի դեմ կայացվել է շուրջ 30 վճիռ, իսկ որոշումները շատ ավելի շատ են: Ինքը՝ Վահե Գրիգորյանը, տարեկան միջինը 15-20 այդպիսի հայցադիմում է պատրաստում: Wednesday, June 27, 2012
Նպատակն արդարացնում է միջոցները. Թե ինչու հայ դատավորներին չեն մտահոգում Եվրադատարանի վճիռները
Tert.am. 27-6-2012- Նպատակն արդարացնում է միջոցները: Դատավորներն առաջնորդվում են իրենց այսրոպեական շահերով և քաղաքական պատվերով, իսկ թե հետո ի՞նչ կկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), նրանց բացարձակապես չի հետաքրքրում: Փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Հովիկ Արսենյանն ու իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը նույն կարծիքը հայտնեցին այն մասին, թե ինչու ողջ դատաքննության ընթացքում փաստաբանները հայտարարում են, որ ապօրինություններ են թույլ տրվում, հավաստիացնում են, որ կդիմեն Ստրասբուրգ, սակայն միևնույն է՝ կայանում է այն «արդարադատությունը», որը կայանում է: «Դատավորների մեծամասնությանը բացարձակապես չի հետաքրքրում, թե ՀՀ պետբյուջեից գումարներ կփոխհատուցվե՞ն, թե ոչ: Իրենց գործելաոճն է դա փաստում»,-ասաց Վահե Գրիգորյանը, ով նեղ մասնագիտական շրջանում համարվում է որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմող մասնագիտացված փաստաբան: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ Հայաստանի դեմ միանգամից երկու վճիռ է կայացրել, որով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է որպես փոխհատուցում ընդհանուր առմամբ 12.500 եվրո գումար վճարել ՀՀ երկու քաղաքացու։ Դրանցից մեկը նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Մալխասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին է։ Եվրադատարանն արձանագրել է, որ Վարդան Մալխասյանը, 2006-ի դեկտեմբերի 9-ից մինչև նրա վերաբերյալ դատավճիռ կայացնելը` շուրջ 8 ամիս, կալանքի տակ պահվել է Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի խախտմամբ: Եվրադատարանը վճռել է, որ Վարդան Մալխասյանի իրավունքների խախտման համար, որպես փոխհատուցում, ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 4 հազար 500 եվրո: Վահե Գրիգորյանը հիշեցրեց, որ , ի վերջո, այս փոխհատուցումները «գնում են կենսաթոշակառուների հաշվին, կատարվում են սովորական աշխատողներից պահած հարկերի հաշվին»: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ նկատեց, որ ՀՀ դատարանները իրենց վճիռները կայացնելիս առաջնորդվում են ոչ թե Եվրոպական կոնվենցիաներով, միջազգային նորմերով, այլ իրենց առօրեական շահերով՝«աչքերները փակ կայացնում են իրենց վճիռները, կազմակերպում են իրենց աշխատանքի ոճն ու առօրյան՝ փայլուն գիտենալով, որ խախտում են մարդու իրավունքները, հստակ գիտենալով, որ Հայաստանի դեմ կայացնելու է վճիռներ՝ ի հաշիվ պետբյուջե փող վճարողների»: Իսկ հարցը, թե ի՞նչ խնդիրներ կունենա Հայաստանը միջազգային կառույցներում, ըստ իրավապաշտպանի, նրանց կհետաքրքրի միայն այդ դեպքում, եթե այդ գումարները նրանցից գանձվեին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մյուս վճիռը վերաբերում է 2006-ին սկսված և 2007-ի տարեվերջին իր հանգուցալուծումը գտած դատական գործի, որի հիման վրա ՀՀ կառավարությունը պարտավոր է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանին վճարել 8 հազար եվրո փոխհատուցում: Սպանության փորձի և ավազակային հարձակման մեղադրանքով նա մեկ տարի երկու ամիս պահվել է կալանքի տակ, հետո` արդարացվել: Եվրադատարանը վճռել է, որ Փիրուզյանը նույնպես կալանքի տակ է պահվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Ի պատասխան հարցին, թե այնուամենայնիվ, սա անհանգստացնող չէ՞ ՀՀ իշխանությունների համար, նույն գնահատականները հնչեցրած Վարդան Հարությունյանն ասաց. «Ձեզ ինչո՞ւ է թվում, որ նման մտահոգություն ունեն: Մենք զուտ բարոյական նորմերից ելնելով, մտահոգ կամ պետական մտածողությունից ելնելով ենք նման բան տրամաբանում: Այս վերջին ընտրությունների ժամանակ էլ ասացին՝ ինչքան միլիոններ է ծախսվել: Այսինքն՝ նպատակն արդարացնում է միջոցները միայն թե իշխանության մնան: Եվ այդպես էլ անում են»: Վահե Գրիգորյանի ամփոփմամբ՝ մեծ հաշվով ՄԻԵԴ–ի վճիռները անհանգստացնող են, բայց առաջնային չեն, քանի որ դրանք հետևանք են: Իսկ ՄԻԵԴ–ն էլ, ըստ Գրիգորյանի, ֆակուլտատիվ միջոց է: Հիմնական արդարադատությունը պետք է կայացվի Հայաստանում, քանի որ Ստրասբուրգ հազվագյուտ գործեր են հասնում: «Ե՛վ դատավորների, և՛ գործադիր իշխանության իրավախախտումների ամբողջ հաշվարկն էլ այն է, որ մարդիկ չեն կարողանալու հասնել Եվրադատարան: Վերցրե՛ք Բուզանդը, հազարավոր ընտանիքների վտարեցին, ունեցվածքը վերցրեցին, թալանեցին,և նրանցից տասնյակն է կարողացել հասնել»,- ասաց Վահե Գրիգորյանը: Փաստաբանը հիշեցրեց, որ մարդու ոչ բոլոր իրավունքներն են, որ հնարավոր է լիարժեք վերականգնել գումարային փոխհատուցմամբ: Իբրև օրինակ նա բերեց հենց Վարդան Մալխասյանի դեպքը: «Մոտ կես տարի ապօրինի պահելու համար այդ գումարն ի՞նչ փոխհատուցում կարող է լինել,ստեղ խնդիրը չափը չէ։ Ընդունենք, թե փոխհատուցումն ավել էր։ Ո՞նց էր վերականգնվելու նրա իրավունքը»,- ասաց Վահե Գրիգորյանը: Վերլուծությունները, թե որքան են թվային արտահայտությամբ ընդդեմ Հայաստանի հայցերը, որքան գումարի և ինչ հիմնական ընդհանրություններ ունեն, Վահե Գրիգորյանն առաջիկայում կամփոփի և կներկայացնի: Այս պահի դրությամբ միայն ասաց, որ սկսած 2005 թվականից ՀՀ-ի դեմ կայացվել է շուրջ 30 վճիռ, իսկ որոշումները շատ ավելի շատ են: Ինքը՝ Վահե Գրիգորյանը, տարեկան միջինը 15-20 այդպիսի հայցադիմում է պատրաստում:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment