Tuesday, June 5, 2012

Վերջին դեպքերը լուրջ ազդեցություն կունենան ադրբեջանա-իրանական հարաբերությունների վրա. Մամեդյարով

Tert.am. 5-6-2012- Փոխադարձ նոտաներ հղելն ու Իրանում 2 երիտասարդ ադրբեջանցի գրողների ձերբակալությունը լուրջ ազդեցություն կունենան ադրբեջանա-իրանական հարաբերությունների վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է SalamNews գործակալությունը, Բաքվում լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` անդրադառնալով վերջին շրջանում երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության աճին: «Դժվար է գնահատական տալ, սակայն մենք չենք հարաբերությունների սրման մեղավորը: Եթե հայացք նետենք Ադրբեջանի ու Իրանի դարավոր պատմությանը, ապա կտեսնենք, որ մենք միշտ նորմալ, բարեկամական հարաբերությունների կողմնակից ենք եղել» ,- ասել է Մամեդյարովը: Ըստ ադրբեջանցի նախարարի` ներկայում Իրանում Ադրբեջանի դեսպանն ու Թավրիզում գլխավոր հյուպատոսն ադրբեջանցի գրողների ձերբակալության հետ կապված հանդիպումներ են ունենում Իրանի Արտաքին գործերի նախարարությունում:

No comments: