Saturday, June 30, 2012

Հայերը՝ Գլենդելի քաղաքապետարանում. զեկույց

Tert.am. 30-6-2012- «Սպիտակամորթ աշխատակիցների թոշակի անցնելու հետ ընդհանուր աշխատուժի մեջ ավելի մեծ թիվ են կազմում [ազգային] փոքրամասնությունները՝ առավել, քան երբևէ»,- արձանագրում է Glendale News-Press-ը՝ Գլենդելի քաղաքապետարանի «ժողովրդագրությանն» իր անդրադարձում՝ ըստ հրապարակված զեկույցի: Լրատվամիջոցն նշում է, որ վերջին տասնամյակում բազմազանությունը այդ կառույցում աճել է, սակայն սպիտակամորթ աշխատակիցները շարունակում են գերիշխել հիերարխիայի բարձրագույն մակարդակում: Սակայն նույնիսկ հիերարխիայի գագաթում փոփոխություններ կան: Եվ դրանք այսպիսին են: 2011-ին 301 մենեջերների և գործադիրների 61%-ը սպիտակամորթ է եղել, սակայն այդ համամասնությունը 2002-ին 70% է կազմել: Ընդհանուր աշխատուժի կտրվածքով սպիտակամորթների թիվը նվազել է 20%-ով` նույն 2002-ի համեմատ: Այս միտումը ավելի մեծ աճ կգրանցի, քանի որ 55 և 55-ն անց աշխատակիցների մեծ մասը թոշակի է անցնում: Սրան հակառակ աճում է այլ ազգությունների և էթնիկ խմբերի աճը: Տասնամյակի կտրվածքով լատինամերիկացիները 12 տոկոսի աճ են գրանցել, Գլենդելի քաղաքապետարանում նրանց թիվը հասել է 623-ի. բարձրաստիճան պաշտոնյաների մեջ 14% են կազմում: Ասիացիները և խաղաղօվկիանոսյան կղզիներից եկածները 23%-ի աճ են գրանցել, 202 ներկայացուցիչ ունեն և բարձրաստիճան պաշտոնյաների մեջ 11% են կազմում: «Հայերի թիվը կտրուկ աճ է գրանցել՝ 83%՝ 2002-ից ի վեր: 362 հայ կա քաղաքապետարանում և նրանք 8%-ով են ներկայացված բարձրագույն պաշտոնները զբաղեցնող անձանց մեջ», - ասված է զեկույցում: Զեկույցում ասվում է նաև «Հայերը սպիտակամորթներից առանձին են հաշվված, չնայած որ հայերը կովկասցիներ են համարվում, քանի որ հայկական ժողովրդագրությունը այս [Գլենդելի] համայնքային կառույցում շատ կարևոր բաղադրիչ են ներկայացնում»:

No comments: