Thursday, June 7, 2012

Ա.Արեշև. Հայաստանն ու Արցախը սեփական տարածքների պաշտպանության ու նմանատիպ պրովոկացիաների կարնարգելմանն այլընտրանք չունեն

Panorama.am. 6-6-2012- «Ըստ իս, Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակն այն սյուժեն է, որն այս կամ այն կերպ կապված է Իրանի դեմ ծրագրվող ռազմական ակցիայի հետ... ըստ այդմ հասկանալը, թե ինչ դիրքորոշումներ ունեն այս կապայցությամբ Երևանի և Բաքվի առաջնորդները»,-Panorama.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի այցը Երևան, իսկ այսօր նաև Բաքու` նշեց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքով, հունիսի 4-ին սահմանին տեղի ունեցած ողբերգական միջադեպը թեև առաջինը չէր նմանատիպների շարքում, բայց դրա համընկնումը տիկին Քլինթոնի այցի հետ դժվար է համարել ուղղակի զուգադիպություն. «Պետքարտուղարի հրապարակային հռետորաբանությունն այս արյունալի միջադեպի հետ հասկանալի է, բայց այդ հռետորաբանությունը հարկ է տարանջատել ամերիկյան դիվանագիտության իրական գործողություններից: Դրանք, հայտնի է, կարող են մի քանի ուղղություններ ունենալ ու փոքր-ինչ տարբերվել պաշտոնական հայտարարություններից»,- նշեց Ա.Արեշևը`ավելացնելով, որ տարածաշրջանում վերահսկելի լարվածությունը բխում է ԱՄՆ շահերից, քանի որ դա հավելյալ հնարավորություններ է ընձեռում և Կովկասը բացառություն չէ: Նման միջադեպերը, շարունակեց Արեշևը, ոչ միայն այն վտանգն են պարունակում, որ կարող են կրկնվել, այլև այլ սցենարի զարգացման բերել. «Իրավիճակը կարող է հասնել անկառավարելիի: Միևնույն ժամանակ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը սեփական տարածքները պաշտպանելուց ու նմանատիպ պրովոկացիաները կանխարգելելուց բացի այլընտրանք չունեն»,-մանրամասնեց Ա.Արեշևը:

No comments: