Tuesday, June 5, 2012

Ա. Մխիթարյան. Հայկական կողմի պատասխան գործողությունները պետք է հնարավորինս կոշտ լինեն

Panorama.am. 5-6-2012- «Նման սադրիչ գործողություններին պետք է պատասխանել հնարավորինս կոշտ միջոցներով: Դրանց անպատիժ թողնելն անթույլատրելի է»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2 օր շարունակ իրականացվող դիվերսիոն գործողություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Աֆղանստանի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը: Հիշեցնենք, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը երեկ և այսօր գիշեր դիվերսիոն գործողություններ են իրականացրել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում, նախնական տեղեկություններով, 3 հայ զինծառայող մահացել է, ևս 5-ը՝ վիրավորվել են: Ադրբեջանական կողմից 5 զինծառայող սպանվել է: Ա. Մխիթարյանը նշեց, քանի միջազգային հանրությունը ինչպես հարկն է չի կարողանում սաստել Ադրբեջանին, հայկական կողմի պատասխան գործողությունները պետք է հնարավորինս կոշտ լինեն: «Ադրբեջանն ինքն է մեզ ստիպում իր հետ խիստ վարվել, ավելին՝ նրանք պետք է գիտակցեն, որ մեզ հետ նման ձևով չի կարելի խոսել»,- ավելացրեց նա:

No comments: