Tuesday, June 5, 2012

Իրանի նախագահը մեկնում է Չինաստան` մասնակցելու Շանհայի կազմակերպության գագաթաժողովին

News.am. 5-6-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն, այսօր` հունիսի 5-ին, մեկնում է Չինաստան` մասնակցելու Համագործակցության Շանհայի կազմակերպության 12-րդ գագաթաժողովին, որը տեղի կունենա Պեկինում, հունիսի 6-7-ին: Իրանի նախագահին ուղեկցում է այդ երկրի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին եւ արդյունաբերության ու առեւտրի նախարար Մեհդի Գազանֆարին, հաղորդում է MehrNews-ը: Այցելության շրջանակներում Ահմադինեժադը հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոյի հետ: Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահների հետ հանդիպումները հատուկ կարեւորություն են ձեռք բերում, նկատի ունենալով, որ դրանք տեղի են ունենում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նախաշեմին, քանի որ եւ Ռուսաստանը եւ Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ ունեն վետոյի իրավունք: Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական հանդիպումը կայանալու է հունվարի 18-ին` Մոսկվայում:

No comments: