Wednesday, June 6, 2012

Ահմադինեժադը գիտի ինչպես լուծել համաշխարհային տնտեսական ճգնաժամը

Tert.am. 5-6-2012- Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Պեկին մեկնելուց առաջ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ առաջարկների փաթեթ ունի, որը կարող է լուծել համաշխարհային տնտեսական ճգնաժամը, հայտնում է IRNA գործակալությունը: Նախագահն ասել է, որ փաթեթի մանրամասները կներկայացնի հունիսի 6-7-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության 12-րդ գագաթնաժողովում: Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Իրանը, Պակիստանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան դիտորդի կարգավիճակ ունեն, իսկ Բելառուսն ու Շրի Լանկան ապրիլի վերջից՝ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:

No comments: