1in.am. 15-6-2012- Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը դիտարկում է ռուսական С-400 «Տրիումֆ» հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման հարցը: Թուրքիան պետք է նախապատվություն տա բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար այլ երկրների արտադրած զենիթա-հրթիռային համալիրներից մեկին: Այդ հարցը վերջնականապես վճռվելու է հուլիսի 4-ին կայանալիք Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարության Գործադիր կոմիտեի նիստում, որը նախագահելու է վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Ներկա դրությամբ Թուրքիան այդ պլանում դիտարկում է 4 տարբերակ՝ ռուսական С-400, ամերիկյան Patriot (PAK-3), չինական FD-2000 և ֆրանս-իտալական Eurosam SAMP/T: Թուրքիան մտադիր է հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի ստեղծման վրա ծախսել 4 միլիարդ դոլար: Ներկայումս Թուրքիայի հակահրթիռային պաշտպանության համակարգի զինանոցում չկան հեռահար գործունեության միջոցներ, որոնք կկարողանան կանխազարկ անել մեծ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներին: Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսին ՆԱՏՕ-ն Թուրքիային զգուշացրեց, որ նա չի կարող օգտվել հրթիռների արձակման վերաբերյալ ՆԱՏՕ-ի տվյալներից, եթե իր հայտարարած տենդերի արդյունքում Թուրքիան նախապատվությունը տա ռուսական կամ չինական արտադրության զենիթա-հրթիռային համալիրներին:
Saturday, June 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment