Իրանի իշխանությունները ԵՄ-ին կոչ են անում վերանայել իրանական նավթի ներկրման վրա սահմանված բեռնարգելքը, որն ամբողջովին ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Այս մասին հայտարարել է Կիպրոս այցելած Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Վերջինս մտադիր է այդ նպատակով բանակցություններ վարել Կիպրոսի իշխանությունների հետ, քանի որ Կիպրոսը հուլիսի 1-ից վեց ամսով ստանձնում է ԵՄ-ի նախագահությունը: Իրանական կողմի կարծիքով՝ Կիպրոսի իշխանությունները կարող են օգնել մեղմացնելու Իրանի ու ԵՄ-ի միջև սրված հարաբերությունները: Սալեհին հավելել է, թե իրենք հուսով են, որ ԵՄ-ը բեռնարգելքի հարցը կդիտարկի ավելի բանական ու խելամիտ ձևով, քանի որ թշնամությունը շահավետ չէ կողմերից և ոչ մեկի համար: Հիշեցնենք, որ թուրքական մամուլը ցավագին է ընդունել Սալեհիի կիպրական այցը՝ նշելով, թե Իրանն աջակցում է (Հարավային) Կիպրոսին: Ավելի վաղ Թուրքիան սպառնացել էր 6 ամսով սառեցնել ԵՄ-ի հետ իր հարաբերությունները, եթե կիպրական հարցը չլուծվեր նախքան հուլիսի 1-ին Կիպրոսի կողմից կես տարով ԵՄ-ի նախագահության ստանձնումը:
Tuesday, June 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment