Wednesday, June 6, 2012

Zaman. Պաշտոնական Անկարան Էդվարդ Նալբանդյանին Թուրքիա է հրավիրել

Panorama.am. 6-6-2012- Թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը տեղեկացնում է, որ Թուրքիան, որպես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ներկայիս նախագահող երկիր, հունիսի 26-ին պատրաստվում է Ստամբուլում արտգործնախարարների խորհրդաժողով անցկացնել: Ըստ «Զաման»-ի` պաշտոնական Անկարան վերոնշյալ խորհրդաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Պարբերականը նաև նշում է, թե սպասվում է, որ հայ նախարարը կընդունի հրավերը և ավելացնում, որ Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին 2009թ. մասնակցել է Երևանում կազմակերպված խորհրդաժողովին:

No comments: