Wednesday, June 6, 2012

Իրանի մշակույթի նախարարություն. Ադրբեջանի Հանրապետությունը գողանում է Իրանի մշակութային արժեքները

Panorama.am. 6-6-2012- Ադրբեջանի Հանրապետությունը գողանում Իրանի մշակութային արժեքները : Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման Դարին: ԻԻՀ մշակույթի փոխնախարարը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի արձանը Հռոմին նվիրելու փաստին, նշել է. «Առկա փաստները վկայում են, որ Նիզամի Գյանջևին իրանցի բանաստեղծ է, դա ապացուցելու կարիք չկա, ուղղակի որևէ երկրի կողմից ուրիշի մշակութային արժեքներն իրեն վերագրելը վայելուչ չէ: Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ երկրների մշակութային արժեքները: Ադրբեջանի նման քայլը բացի մշակութային գողությունից, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ որակել»: Բահման Դարին, միևնույն ժամանակ, հավելել է, որ Իրանի մշակութային ժառանգության դեմ կատարվող նմանատիպ ոտնձգություններն անպատասխան չեն մնա: Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանցի գիտնական Սիրուս Հաշեմովը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատմությունը կեղծելու թեմային, նշել էր. «Մենք պատմական փաստերը ներկայացնելիս պետք է քաջություն ունենանք. Արան և Շիրվան տարածքները, որտեղ 1918 թվին ստեղծվեց Ադրբեջան անունով պետությունը, Իրանի մաս էին կազմում, ուստի այդ ժամանակ, երբ Նիզամի Գյանջևին գրում է իր «Խամսե»-ն , և Գյանջա և Նիզամի շրջանները իրանական են եղել»: Շարունակելով թեման, Հաշեմովը հավելել էր. «Ադրբեջանը ընդամենը 20 տարվա պատմություն ունի, ուստի 800 տարի առաջ գործունեություն ծավալած բանաստեղծը չի կարող ադրբեջանական համարվել»:

No comments: