Tuesday, July 3, 2012

Էրզրումում պատմական հայկական տունը միլիոնատեր է դարձրել տիրոջը

HayNews.am. 3-7-2012- Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրում քաղաքում հայկական պատմական տունն իր տերերին միլիոնատեր է դարձրել, փոխանցում են թուրքական աղբյուրները: Էրզրումի (Կարին) քաղաքապետարանը հատուկ ծրագիր է սկսել, որով նպատակ ունի վերականգնել քաղաքի պատմական շինությունները: «Պատմական Երեք գմբեթների գրավչության կենտրոն» նախագծի մեջ է ներառվել թուրք եղբայրներին պատկանող երկհարկանի տունը, որը պատմական մեծ արժեք ունի: Ըստ տան տերերի` այն 60-ական թվեականներին գնել է իրենց հայրը: Երկհարկանի տան առաջին հարկը կառուցված է հայկական ոճով, իսկ երկրորդ հարկը` օսմանյան, նշում են Աքգյուն եղբայրները: Տունը 300 տարեկան է և զբաղեցնում է շուրջ 400 քմ տարածք: Նախագծի շնորհիվ վերջիններս ստացել են շուրջ 1 մլն թուրքական լիրա (շուրջ 600 հազար դոլար): Էրզրումի քաղաքապետարանը նախատեսում է ընդհանուր շուրջ 50 մլն լիրա ծախսել քաղաքի պատմական շինությունները վերականգնելու վրա, որում բնականաբար զգալի թիվ կկազմեն նաև հայկական կառույցները, սակայն մեծ է հավանականությունը, որ նրանք չեն ներկայացվի որպես հայկական:

No comments: