Tuesday, July 3, 2012

Մի բարեխոսեք «խեղճ» օլիգարխի համար

Ժողովուրդ թերթը գրում է, որ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները շարունակում են մարդ ծեծել, եւ օրերս նրանք ծեծել են թիվ 81 երթուղային գծի վարորդներից մեկին, իսկ մյուսներին էլ արգելել են գալ Ավան: Այդ ամենին զուգահեռ, շարունակվում է նաեւ հասարակական քննարկումը օլիգարխիայի թեմայով, որտեղ շատերը համարում են, որ պետք է քննադատության թիրախ դարձնել ոչ թե օլիգարխիան, այլ դրա այսպես ասած գագաթ համարվող Սերժ Սարգսյանին: Այդ համատեքստում դրվում է հետեւյալ հարցադրումը. պետք է ոչ թե այս կամ այն օլիգարխին կամ օլիգարխիային հեռացնելու հասարակական պահանջ, այլ Սերժ Սարգսյանին հեռացնելու հարց:

No comments: