Tert.am. 19-7-2012- Քիչ առաջ՝ մինչ կմեկնարկեր Կառավարության հերթական նիստը, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները ճեղքեցին ոստիկանների պաշտպանական շերտը և մտան կառավարության շենքը։ Վերջիններս այժմ գնտվում ենք կառավարության շենքում և պահանջում են տեսնել վարչապետին՝ նշելով, որ իրենց բողոքի այս ողջ ընթացքում չեն կարողացել հանդիպել Տիգրան Սարգսյանի հետ։ Զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը բորբոքված հայտարարում էր, որ իր մյուս որդուն չեն տեղավորում աշխատանքի, քանի որ վերջինս բանակում չի ծառայել։ «Էս մի երեխուս էլ ե՞ք ուզում գերի տամ ձեզ»,– ասում էր նա։ Այս պահին ոստիկանները և կառավարության աշխատակիցները բանակցում ենք նրանց հետ։ Նշենք, որ ոստիկանությունն ուժ չի կիրառել։ Ավելի ուշ՝ իրենց խնդիրներն ու պահանջները ներկայացնելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները լքեցին կառավարության շենքը և այժմ գտնվում են դրսում։ Thursday, July 19, 2012
Բանակում զոհված զինծառայողների ծնողները մտել են կառավարության շենք
Tert.am. 19-7-2012- Քիչ առաջ՝ մինչ կմեկնարկեր Կառավարության հերթական նիստը, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները ճեղքեցին ոստիկանների պաշտպանական շերտը և մտան կառավարության շենքը։ Վերջիններս այժմ գնտվում ենք կառավարության շենքում և պահանջում են տեսնել վարչապետին՝ նշելով, որ իրենց բողոքի այս ողջ ընթացքում չեն կարողացել հանդիպել Տիգրան Սարգսյանի հետ։ Զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը բորբոքված հայտարարում էր, որ իր մյուս որդուն չեն տեղավորում աշխատանքի, քանի որ վերջինս բանակում չի ծառայել։ «Էս մի երեխուս էլ ե՞ք ուզում գերի տամ ձեզ»,– ասում էր նա։ Այս պահին ոստիկանները և կառավարության աշխատակիցները բանակցում ենք նրանց հետ։ Նշենք, որ ոստիկանությունն ուժ չի կիրառել։ Ավելի ուշ՝ իրենց խնդիրներն ու պահանջները ներկայացնելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները լքեցին կառավարության շենքը և այժմ գտնվում են դրսում։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment