Thursday, July 19, 2012

Ռուսաստանն Ադրբեջանին կհատկացնի Уран-Э նավային հրթիռային համալիրներ

1in.am. 19-7-2012- Ադրբեջանական Defence.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանը Ռուսաստանից գնում
է X-35 հականավային հրթիռներով Уран-Э նավային մարտական հրթիռային համալիրները: Ադրբեջանի պատվերը գնահատվում է 75 միլիոն դոլար, դրա իրագործումն ավարտվելու է 2014-2015 թվականներին։ Դրանից հետո սկսվելու է պատվերի երկրորդ մասի իրագործումը, որն, իր հերթին, գնահատվում է 41.2 միլիոն դոլար: Уран-Э համալիրները նախատեսված են հրթիռակիր, տորպեդային, հրետանային մոտորանավակների, մինչև 5000 տոննա ջրատարողությամբ վերջրյա նավերի և ծովային տրանսպորտի ոչնչացման համար: Այն ի վիճակի է արձակել միանգամից 16 հրթիռ: Կրակոցի հեռահարությունը կազմում է 130 կիլոմետր: 12.5 տոննա քաշ ունեցող այդ համալիրն ի վիճակի է միաժամանակ կրակել 6 թիրախի վրա:

No comments: