1in.am. 7-7-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Սիրիայի ղեկավարությանը մեղադրել է մարդկության դեմ հանցագործության մեջ: France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան առավելագույն ջանքեր է գործադրում ՝ Ասադի վարչակարգին և Սիրիայում բռնության գործադրմանը վերջ դնելու համար: Սակայն նա ափսոսանքով նշել է, որ այդ հարցում իրենց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան չի միջամտում որևէ երկրի ներքին գործերին, և որ Սիրիայում տիրող իրավիճակը սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը: Բացի այդ՝ նախարարի խոսքերով՝ Սիրիայում տիրող իրավիճակը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Sunday, July 8, 2012
Սիրիայի հարցում Թուրքիայի ջանքերը հաջողությամբ չեն պսակվել. Դավութօղլու
1in.am. 7-7-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Սիրիայի ղեկավարությանը մեղադրել է մարդկության դեմ հանցագործության մեջ: France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան առավելագույն ջանքեր է գործադրում ՝ Ասադի վարչակարգին և Սիրիայում բռնության գործադրմանը վերջ դնելու համար: Սակայն նա ափսոսանքով նշել է, որ այդ հարցում իրենց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան չի միջամտում որևէ երկրի ներքին գործերին, և որ Սիրիայում տիրող իրավիճակը սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը: Բացի այդ՝ նախարարի խոսքերով՝ Սիրիայում տիրող իրավիճակը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment