ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ կարո՞ղ ենք ասել, թե ԲՀԿ-ն իրականում որ դաշտում է գործում: «Առավոտ»-ի այս հարցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես շատ եմ ցավում, որ միայն անդրադառնում եք այս նախաձեռնությանը: ԲՀԿ-ն օրեր առաջ քվեարկեց կողմ Սեւանա լճից ջրի բաց թողնմանը, դա մեծ տնտեսական խնդիր էր: Եթե ԲՀԿ-ն իրապես դեմ էր կառավարությանը, սա կառավարության ապաշնորհ ծրագրի եւ ապաշնորհ կառավարման հետեւանք էր, երբ Սեւանա լճից նորից ջուր են ցանկանում բաց թողնել: Հետեւաբար, եթե նրանք կողմ են քվեարկում, ապա ամեն ինչ մեզ համար պարզ է: Ես մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ այո, ԲՀԿ-ի մեջ էլ կան անձինք, ովքեր առնչություն են ունեցել հանցագործությունների հետ, որով վտանգել են մարդու կյանքը եւ առողջությունը, հետեւաբար այդ մարդիկ ինչպե՞ս կարող են գալ եւ իրենց համաձայնությունը տալ: Բայց սա միայն ԲՀԿ-ի խնդիրը չէ, սա համակարգային խնդիր է, եւ այս նախաձեռնությունը, որը շրջանառության մեջ է դրվել, պետք է զորակցություն ստանա ոչ թե ԲՀԿ խմբակցությունից, այլ բոլոր մարդիկ, ովքեր ներկայացնում են մեր հասարակությանը ԱԺ-ում` լինեն ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական կամ այլ կուսակցությունների անդամներ, նրանք պետք է իրենց քաղաքացիական պարտքը հայտնելով` գային եւ միանային այս նախաձեռնությանը: Իրենք լինեին նախաձեռնող»: Saturday, July 14, 2012
«Առավոտ». ԲՀԿ-ի մեջ էլ կան անձինք, ովքեր առնչություն են ունեցել հանցագործությունների հետ, ինչպե՞ս կարող են համաձայնվել
ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ կարո՞ղ ենք ասել, թե ԲՀԿ-ն իրականում որ դաշտում է գործում: «Առավոտ»-ի այս հարցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես շատ եմ ցավում, որ միայն անդրադառնում եք այս նախաձեռնությանը: ԲՀԿ-ն օրեր առաջ քվեարկեց կողմ Սեւանա լճից ջրի բաց թողնմանը, դա մեծ տնտեսական խնդիր էր: Եթե ԲՀԿ-ն իրապես դեմ էր կառավարությանը, սա կառավարության ապաշնորհ ծրագրի եւ ապաշնորհ կառավարման հետեւանք էր, երբ Սեւանա լճից նորից ջուր են ցանկանում բաց թողնել: Հետեւաբար, եթե նրանք կողմ են քվեարկում, ապա ամեն ինչ մեզ համար պարզ է: Ես մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ այո, ԲՀԿ-ի մեջ էլ կան անձինք, ովքեր առնչություն են ունեցել հանցագործությունների հետ, որով վտանգել են մարդու կյանքը եւ առողջությունը, հետեւաբար այդ մարդիկ ինչպե՞ս կարող են գալ եւ իրենց համաձայնությունը տալ: Բայց սա միայն ԲՀԿ-ի խնդիրը չէ, սա համակարգային խնդիր է, եւ այս նախաձեռնությունը, որը շրջանառության մեջ է դրվել, պետք է զորակցություն ստանա ոչ թե ԲՀԿ խմբակցությունից, այլ բոլոր մարդիկ, ովքեր ներկայացնում են մեր հասարակությանը ԱԺ-ում` լինեն ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական կամ այլ կուսակցությունների անդամներ, նրանք պետք է իրենց քաղաքացիական պարտքը հայտնելով` գային եւ միանային այս նախաձեռնությանը: Իրենք լինեին նախաձեռնող»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment