Saturday, July 21, 2012

Եզդիները ակնկալում են, որ Հայաստանը կբարձրաձայնի Իրաքի եզդիների խնդիրները միջազգային ատյաններում

PanARMENIAN.Net - 21 հուլիսի 2012 - Օգոստոսի 14 –ին կլրանա Իրաքում 1000 եզդիների սպանդի հինգ տարին: Այս կապակցությամբ «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Աժ-ը ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցություններին և ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին: Նամակում մասնավորապես նշվում է, որ արդեն երկար ժամանակ է Իրաքում բնակվող եզդիները ենթարկվում են հալածանքների` իրենց ազգային, կրոնական պատկանելության համար: Իրաքում ոչ մի կերպ չի պաշտպանվում եզդիների իրավունքները: Եզդիների իրավունքները առաջին հերթին խախտվում են, այսպես կոչված Քուրդիստանի ղեկավարության կողմից: Այս շարունակական հալածանքների արդյունքում ավելի քան 500 000 եզդիներ լքել են իրենց պատմական բնօրրանը: Քրդական իշխանությունների նպատակն է «մաքրել» եզդիներից եզդիաբնակ քաղաքներն ու գյուղերը:Նամակում խնդրվում է, որ բարեկամական Հայաստանի Հանրապետությունը դատապարտի այս հալածանքները և փորձի աջակցել այս հարցի բարձրաձայնմանը միջազգային ատյաններում: Այսօր աշխարհի գերհզոր երկրները թքաց ունեն եզդիների ճակատագրի վրա, քանի որ նրանց համար առաջնայինը տնտեսական շահնը, այս տեսանկյունից քրդերը ավելի ձեռնտու են այդ երկրներին: Հայաստանը եզդի ժողովրդի միակ բարեկամ երկիրն է, որի բնիկ ժողովուրդը նույնպես անցել է այսպիսի տառապանքների միջով և համոզված ենք, որ անտարբերություն չի ցուցաբերի եզդի ժողովրդի դժբախտության հանդեպ:

No comments: