Saturday, July 21, 2012

Պայթեցվել է Իրաքից Թուրքիա նավթ մատակարարող նավթամուղը

Tert.am. 21-7-2012- Թուրքիայի Մարդին քաղաքի մոտակայքում պայթեցվել է Քիրքուկ-Յումուրթալըք նավթամուղը. տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Պայթյունի հետևանքով նավթի արտահոսք է եղել և հրդեհ է բռնկվել: Մարդինի նահանգապետ Թուրհան Այվազը տեղեկացրել է, որ պայթյունն ահաբեկչության արդյունք է: «Նավթի արտահոսքը դադարեցրել ենք: Զոհեր և վիրավորներ չկան»,- ասել է նա: Թուրքական կողմը պնդում է, որ ահաբեկչության հետևում Քրդական աշխատավորական կուսակցությունն է (PKK):

No comments: