Monday, July 9, 2012

Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ-ները հերքել են Բաքվում ԻԻՀ դեսպանատան փակման մասին տեղեկատվությունը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքել է մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված
տեղեկատվությունը Ադրբեջանում Իրանի դեսպանատան փակման մասին: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը, ԱԳՆ-ն Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական առաքելության փակման կապակցությամբ որևէ դիմում չի ստացել: «Այսօրվա դրությամբ Ադրբեջանում Իրանի դեսպանն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը համաձայն նորմալ ընթացակարգերի»,- ընդգծել է Աբդուլլաևը` նշելով, որ որևէ դեսպանի դիվանագիտական գործունեության ավարտը սովորական ընթացակարգ է դիվանագիտական պրակտիկայում:

No comments: