Tuesday, July 3, 2012

Այսօր Ստամբուլում տեղի է ունենալու Իրանի և «Վեցյակի» միջև տեխնիկական հանդիպում

1in.am. 3-7-2012- Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլում տեղի է ունենալու Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը: Այս անգամ այն տեղի է ունենալու փորձագետների մակարդակով: Այդ տեխնիկական հանդիպմանն այս անգամ չեն մասնակցում ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու Իրանի միջուկային ծրագրի հարցում գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին: Վերջին անգամ Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունները Ստամբուլում անցկացվել էին այս տարվա ապրիլի կեսին: Երկու օր առաջ էլ լիովին ուժի մեջ է մտել իրանական նավթի ներկրման վրա այս տարվա հունվարի 23-ին ԵՄ-ի սահմանած բեռնարգելքը, որը կհանգեցնի Իրանի նավթային եկամուտների զգալի կորստին:

No comments: