Tuesday, July 3, 2012

Գասպարիին հրողը Շմայսի թիկնապահն էր

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հունիսի 21-ին Դեմիրճյան փողոցում գտնվող ԱԺ մուտքի մոտ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին հրողն ու գետնին տապալողն ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի թիկնապահն է, ում գոյությունը պատգամավորը հերքում է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հաստլիկ այդ երիտասարդը Գագիկ Հենզելի Գեղամյանն է: Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որտեղից միայն հայտնեցին, որ տվյալ անձի ինքնությունն արդեն պարզվել է, վերջինս հրավիրվել է բաժին և բացատրություն տվել: Իսկ հետաքննությունը դեռ շարունակվում է: Հիշեցնենք, որ նշված օրն ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ Գասպարին միայնակ ակցիա էր իրականացնում հունիսի 17-ին «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված, սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի համար: Եվ այդ ժամանակ Գասպարիին մոտեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլեց «Ռուբեն Հայրապետյան`մարդասպան» բովանդակությամբ պաստառը: Այնուհետև Գագիկ Գեղամյանը Գասպարիին տապալեց գետնին»:

No comments: