Sunday, July 22, 2012

Թուրքիան փակում է Սիրիաթուրքական սահմանի անցակետը

1in.am. 22-7-2012- Թուրքական կառավարությունը շաբաթ օրը հայտարել է Սիրիաթուրքական սահմանի անցակետի փակման մասին, տեղեկացնում է TRT Haber-ը: Ջալալեդին Լեկեսիզի` Խատայի թուրքական նահանգի կառավարչի խոսքերով՝ սիրիաթուրքական սահմանի անցակետը փակվել է ի պատասխան հարձակման և պարզ չէ, թե երբ այն կվերսկսի իր գործունեությունը: Սիրիաթուրքական սահմանի անցակետի վրա սիրիական զինյալների հարձակման ժամանակ տասը բեռնատար մեքենա էր այրվել: Մնացած մեքենաներից, որոնք կանգնած են եղել սահմանին, գողացվել են սնունդ և բժշկական նյութեր: Սիրիական ապստամբները վերջին մի քանի օրում փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել Սիրիայի, Թուրքիայի և Հորդանանի սահմանային գոտում անցակետային սահմանը:

No comments: