Saturday, July 21, 2012

Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին. Ձեր համոզիչ հաղթանակը հաստատում է Արցախի ժողովրդի պատմական ընտրությունը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` հուլիսի 19-ին
կայացած նախագահական ընտրություններում հաաղթանակի կապակցությամբ, այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրության և անշրջելի ընթացքի՝ դեպի քաղաքական ազատություն, ժողովրդավարություն և ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն: Սա Հայաստանի, Արցախի և համայն հայության ընդհանուր ճանապարհն է: Մենք այն անցել ու անցնում ենք միասին: Ի դեմս Ձեզ՝ Արցախի ժողովրդին մաղթում եմ առաջընթաց, բարեկեցություն և առկա մարտահրավերներին դիմակայում: Նաև մաղթում եմ խաղաղ երկինք, ինչը մեր բոլոր գալիք հաջողությունների գրավականն է»,-ասվում է ՀՀ նախագահի ուղերձում:

No comments: