Saturday, July 21, 2012

Իրանն անցում է կատարում արժույթի փոխանակման եռամակարդակ փոխարժեքի

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած փորձագետների զգուշացումներին,
Իրանը սկսել է օգտագործել արտահանման ու ներկրման ժամանակ արժույթի փոխանակման եռամակարդակ փոխարժեք: Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի ղեկավարն այսօր հայտարարել է, որ առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք Իրանը ներկրում է առաջին հերթին, գնվելու են արժույթով՝ պաշտոնական մեկ դոլարը 12,260 ռիալ փոխարժեքով: Կապիտալն ու միջանկյալ ապրանքները գնվելու են մեկ դոլարի դիմաց 15,000 ռիալ փոխարժեքով: Իսկ ահա ճոխության առարկաները, ինչպիսիք են ավտոմեքենաները, գնվելու են ազատ փոխարժեքով, որը վերջին ժամանակներս կազմում է մեկ դոլարի դիմաց մոտ 19,100 ռիալ: Ավելի վաղ Իրանի Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ արտարժույթով գնումները բաժանվելու են 5 կատեգորիաների՝ հիմնված առաջնահերթությունների վրա: Իրանի արժույթ ռիալը դոլարի հանդեպ անկումը սկսել է ձմռանը և վերջին 6 ամսվա ընթացքում կորցրել է ինքնարժեքի 40 տոկոսը:

No comments: