Saturday, July 21, 2012

Բակո Սահակյանն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին

Tert.am. 21-7-2012- Բակո Սահակյանն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիկոպոս Մարտիրոսյանին: Ինչպես տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից, Պարգև արքեպիկոպոս Մարտիրոսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախի հոգևոր առաջնորդը հաջողություններ է մաղթել երկրի ղեկավարին նախանշված ծրագրերի իրականացման, ժողովրդի բարեկեցության բարձրացման, հայրենիքի շենացման գործում: Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը՝ այն համարելով պետականաշինության կարևոր հիմքերից մեկը

No comments: