Thursday, July 19, 2012

Արցախը նախագահ է ընտրում

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում այսօր առովոտյան ժամը 8:00-ից սկսվել են նախագահական 5-րդ ընտրությունները: ԼՂՀ նախագահի ընտրություններին ընտրելու իրավունք ունի 98 հազար 909 ԼՂՀ քաղաքացի: Քվեարկությունը կանցկացվի ԼՂՀ 273 ընտրական տեղամասում: Արցախցիները այսօր նախագահ են ընտրում արդեն 5-րդ անգամ: Նախագահի պաշտոնի համար այսօր պայքարում է երեք թեկնածու՝ ԼՂՀ գործող նախագահ, անկուսակցական Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, և Հայաստանի ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը: Նշենք, որ ընտրություններին հետևելու է 80 դիտորդ, այդ թվում` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ պատվիրակությունը և այլոք: Գործընթացը լուսաբանելու է ավելի քան 50 լրագրող: Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 5 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 19-ին, որտեղ ավելի քան 80 տոկոս հավաքած Բակո Սահակյանն ընտրվեց ԼՂՀ նախագահ՝ փոխարինելով Արկադի Ղուկասյանին:

No comments: