Thursday, July 19, 2012

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանը պատասխան կտա Օրմուզի նեղուցը փակելու փորձի համար

1in.am. 19-7-2012- ԱՄՆ-ն կոչ կանի Իրանին պատասխան տալ Պարսից ծոցով նավթի փոխադրման խոչընդոտման յուրաքանչյուր փորձի համար և ի վիճակի է դիմադրելու նավթային առևտրի գլխավոր երակը փակելու նրա մտադրությանը: Նման հայտարարություն է այսօր արել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան: Նրա խոսքով` Թեհրանը պետք է հասկանա, որ Վաշինգտոնը և միջազգային հանրությունը իրանցիների վրա պատասխանատվություն են դնելու նավագնացության յուրաքանչյուր խաթարման համար: «Այս դեպքում մեղքը կընկնի Իրանի և նրա հովանավորների վրա»,- մեջբերում է Reuters-ը Պանետային: Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ ամերիկյան իշխանությունները պատրաստ են ցանկացած սցենարի և քիչ միջոցներ չեն ծախսել որպեսզի ապահովեն անվտանգությունը, այն դեպքում եթե Թեհրանը քաջություն ունենա Պասից ծոցի նավագնացությանը խոչընդոտելու:

No comments: