Thursday, July 19, 2012

Ընտրությունները ԼՂ կարգավիճակի փոփոխության չպետք է հանգեցնեն. Էշթոն

Tert.am. 18-7-2012- Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն այսօր հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է վաղը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին և հայտարարել, որ Եվրոպական միությունը չի ճանաչում դրանք և այդ ընտրությունները չեն բերի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխությանը: Նա ևս մեկ անգամ կոչ է արել ձգտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ես վերահաստատում եմ Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձեռնարկած ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Կողմերին կոչ եմ անում առավել մեծ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք թույլ կտան հաղթահարել ստատուս-քվոն: Ես վերահաստատում եմ այս ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ի պատրաստակամությունը»,- նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

No comments: