Thursday, July 19, 2012

«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետին հարցաքննության են կանչում

Թերթի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը մի քանի օր է՝ «Բարգավաճ Հայաստան»
կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հրավիրում է հարցաքննության, սակայն նա չի գնում: Ըստ այդ տեղեկությունների՝ Բաբայանը Ծառուկյանի մյուս թիկնապահների հետ միասին ժամանակին մարդ է ծեծել, իսկ 2008թ. նախագահական ընտրություններում ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Լարիսա Թորոսյանին ծեծել եւ ձեռնաշղթաներով տարել է Աբովյանի աղբավայր, նետել այնտեղ: Թորոսյանը դեպքից հետո հիվանդություն է ձեռք բերել: Որքանո՞վ են հավաստի այս լուրերը: «Ժողովուրդ»-ի հարցին Էդուարդ Բաբայանը պատասխանեց. «Սուտ է, ինձ ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրել: Ես ընդհանրապես ոչ մի ծեծի հետ կապ չունեմ: Չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Եթե նման բաներ լիներ, կալանավորված կլինեի: Ամեն ինչ սուտ է»:

No comments: